850 միլիոն մարդ ապրում է երիկամային հիվանդությամբ: 1 Անցեք այս 1 րոպե տևողությամբ հարցաշարը պարզելու արդյոք Ձեր երիկամները առողջ են

Ձեր երիկամների հիմնական աշխատանքը կայանում է տոքսինների և հավելյալ ջրի հեռացման մեջ Ձեր արյան հունից: Երիկամները օգնում են նաև կարգավորել արյան ճնշումը, արտադրել արյան կարմիր գնդիկներ և պահել Ձեր ոսկրերը առողջ: Երիկամները բարդ և հրաշալի օրգաններ են, որոնք կատարում են մի շարք կարևոր գործառույթներ` մեզ առողջ պահելու համար: Նրանք այնքան կարևոր են, որ Դուք չեք կարող ապրել լիարժեք` առանց ֆունկցիոնալ երիկամների:2

Մեծահասակ բնակչության 8-10%-ը ունի երիկամի վնասման ինչ-որ տեսակ, և ամեն տարի միլիոնավոր մարդիկ վաղաժամ մահանում են երիկամների հիվանդության բարդությունների կապակցությամբ:3

Սակայն, անհատը կարող է կորցնել երիկամի ֆունկցիայի մինչև 90 %-ը, մինչ որևէ գանգատի դրսևորումը3

Ստուգեք՝ արդյոք Ձեզ մոտ առկա է երիկամային հիվանդության ռիսկ՝ լրացնելով այս պարզ առցանց հարցաշարը։ Ձեր արդյունքների հիման վրա կառաջարկվեն հաջորդ համապատասխան քայլերը։ Վստահ եղեք, Ձեր պատասխանները լիովին անանուն են:

Այս հարցաշարը նախատեսված չէ բժշկական խորհրդատվությունը փոխարինելու համար։ Եթե ունեք որևէ կասկած կամ հարց, խնդրում ենք դիմել Ձեր բժշկին

Այս հարցաշարը աջակցվել է Boehringer Ingelheim և Otsuka ընկերությունների կրթական դրամաշնորհներով

ISN Kidney Quiz

Երիկամային հարցաշար

Հարց 1, 7-ից
Ձեզ երբևէ ասե՞լ են, որ ունեք շաքարային դիաբետ




ISN Kidney Quiz

Երիկամային հարցաշար

Հարց 2, 7-ից
Ձեզ երբևէ ասե՞լ են, որ ունեք արյան բարձր ճնշում




ISN Kidney Quiz

Երիկամային հարցաշար

Հարց 3, 7-ից
Ձեզ երբևէ ասե՞լ են, որ ունեք սրտի հիվանդություն կամ սրտային անբավարարություն




ISN Kidney Quiz

Երիկամային հարցաշար

Հարց 4, 7-ից
Դուք հաճախակի նկատու՞մ եք ոտքերի կամ սրունքների այտուց, կամ դեմքի փքվածություն:



ISN Kidney Quiz

Երիկամային հարցաշար

Հարց 5, 7-ից
Արդյոք ունե՞ք ընտանիքի անդամ, ում կատարվել է երիկամի փոխպատվաստում, կամ որը ստացել է դիալիզ, կամ ախտորոշված է եղել երիկամային անբավարարությամբ




ISN Kidney Quiz

Երիկամային հարցաշար

Հարց 6, 7-ից
Դուք հաճախակի օգտվու՞մ եք առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկող դեղամիջոցներից:




ISN Kidney Quiz

Երիկամային հարցաշար

Հարց 7, 7-ից
Դուք հաճախակի օգտվու՞մ եք բուսական կամ տեղական դեղամիջոցներից՝ քաշի նվազեցման կամ այլ որևէ վիճակի համար




ISN Kidney Quiz

Երիկամային հարցաշար

  



  







       

ISN Kidney Quiz


Տարածեք այս հարցաշարը

Ձեր երիկամների առողջությանը վտանգ չի սպառնում

Դուք չունեք երիկամների հիվանդության զարգացման համար որևէ հիմնական ռիսկի գործոն, սակայն այնուամենայիվ կարող եք ռիսկի տակ լինել

Մենք այժմ գիտենք, որ առկա են ոչ բժշկական պատճառներ, թե ինչու են մարդիկ զարգացնում երիկամային հիվանդություն , որն ընդգրկում է թե`4

  • Որտեղ է մարդ բնակվում
  • Որտեղ է մարդ աշխատում
  • Ինչպիսի սնունդ է օգտագործում
  • Որքան է մարզվում
  • Արդյոք կարող են ստանալ համապատասխան բուժօգնություն

Իմացեք ավելին թե ինչպես կանխարգելել երիկամային հիվանդությունները

Երիկամի համաշխարհային օրվա 8 ոսկե կանխարգելման կանոնները

Երիկամների հիվանդությունները լուռ մարդասպաններ են, որոնք մեծապես կարող են ազդել քո կյանքի որակի վրա։ Սակայն կան մի քանի պարզ քայլեր, որոնք կօգնեն նվազեցնել երիկամների հիվանդության զարգացման ռիսկը։ Ծանոթացիր 8 ոսկե կանոններին․!



Տարածեք այս հարցաշարը

Արդյունքներ- Ռիսկի խումբ

Իմ տվյալները:

Իմ տարիքը:
Իմ սեռը:
Իմ ՄԶՑ-ն:

1) Ձեզ երբևէ ասե՞լ են, որ ունեք շաքարային դիաբետ
2) Ձեզ երբևէ ասե՞լ են, որ ունեք արյան բարձր ճնշում
3) Ձեզ երբևէ ասե՞լ են, որ ունեք սրտի հիվանդություն կամ սրտային անբավարարություն
4) Դուք հաճախակի նկատու՞մ եք ոտքերի կամ սրունքների այտուց, կամ դեմքի փքվածություն:
5) Արդյոք ունե՞ք ընտանիքի անդամ, ում կատարվել է երիկամի փոխպատվաստում, կամ որը ստացել է դիալիզ, կամ ախտորոշված է եղել երիկամային անբավարարությամբ
6) Դուք հաճախակի օգտվու՞մ եք առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկող դեղամիջոցներից:
7) Դուք հաճախակի օգտվու՞մ եք բուսական կամ տեղական դեղամիջոցներից՝ քաշի նվազեցման կամ այլ որևէ վիճակի համար

Ինչ կարող ես անել հաջորդ քայլով

Հարցաշարին Ձեր պատասխանների հիման վրա՝ Դուք նշել եք այնպիսի ռիսկի գործոն, որը կարող է հանգեցնել երիկամների գործառույթի նվազման։4,5,6,7

  • Շաքարային դիաբետ
  • Նախադիաբետ
  • Սրտային հիվանդություն
  • Արյան բարձր ճնշում (հիպերտենզիա)
  • FԵրիկամների հիվանդության ընտանեկան պատմություն, երիկամի փոխպատվաստում կամ դիալիզ․ 2–3 անգամ ավելի հավանական է, որ մարդիկ կզարգացնեն երիկամների հիվանդություն, եթե ընտանիքի անդամներից որևէ մեկը ունեցել է երիկամների հիվանդություն, անցել է դիալիզի կամ երիկամի փոխպատվաստում։
  • Ավել քաշ կամ գիրություն․ ավել քաշը կարող է բերել առողջական խնդիրների, որոնք իրենց հերթին կարող են առաջացնել երիկամների հիվանդություն։
  • Ոտքերի կամ ոտնաթաթերի այտուցը, ինչպես նաև դեմքի այտուցը կարող են լինել երիկամների հիվանդության նշան։
  • Ցավազրկող դեղերը կարող են վնասել երիկամները, եթե ընդունվում են կանոնավոր կերպով
  • Բուսական կամ տեղային դեղամիջոցների կանոնավոր օգտագործումը կարող է վնասել երիկամները։

TԿան նաև ոչ բժշկական պատճառներ, որոնց հետևանքով մարդիկ զարգացնում են երիկամների հիվանդություն, որոնցից են5,8

  • Որտեղ է մարդ բնակվում
  • Որտեղ է մարդ աշխատում
  • Ինչպիսի սնունդ է օգտագործում
  • Որքան է մարզվում
  • Արդյոք կարող են ստանալ համապատասխան բուժօգնություն

TԶրուցել առողջապահության մասնագետի հետ

Երբ որևէ մեկը ունի երիկամների հիվանդություն, դա նշանակում է, որ նրա երիկամները լավ չեն գործում՝ սովորաբար բարձր արյան ճնշման, շաքարախտի կամ այլ առողջական խնդիրների պատճառով 4

Երբ խորհրդակցում ես քո երիկամների առողջության մասին, առողջապահության մասնագետը կարող է հետևել «ABCDE» ստուգման մեթոդին, ստուգված- երիկամներն ու սիրտը փրկված․

A = Albumin in urine (ալբումին մեզի մեջ)
B = Blood pressure (արյան բարձր ճնշում )
C = Creatinine and Cholesterol (կրեատինին և խոլեստերին )
D = Diabetes /blood sugar ( Դիաբետ /արյան մեջ շաքար/)
E = eGFR (կծիկային ֆիլտրացիայի արագություն )

Կախված Ձեր տարածաշրջանի բժշկական ռեսուրսներից՝ կարող են իրականացվել որոշակի հետազոտություններ․4,9

  • eGFR․ արյան քննություն, որը չափում է, թե որքան արդյունավետ են քո երիկամները հեռացնում օրգանիզմից թափոնները։
  • uACR․ մեզի քննություն, որը ստուգում է ալբումին կոչվող սպիտակուցը
  • UPCR․ օրական սպիտակուցի արտազատումը մեզով գնահատելու նախնական մեթոդ
  • 24 ժամյա մեզի հավաքման թեստ
  • Մեզի քննություն

Որոշ հարցեր, որոնք կարող եք տալ Ձեր բժշկին.

  • Արդյո՞ք իմ երիկամները առողջ են։
  • Վերջերս երիկամային հիվանդության համար հետազոտություններ անցե՞լ եմ։
  • Արդյո՞ք ես անցել եմ արյան և մեզի հետազոտություններ։
  • Արդյո՞ք իմ մեզում ալբումին կամ սպիտակուց կա։
  • Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի իմ երիկամները առողջ պահեմ։

Այլ կարևոր հարցերը կարող են ներառել․

  • Ի՞նչ կլինի, եթե ես ունենամ երիկամային հիվանդություն։
  • Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի իմ երիկամները առողջ պահեմ։
  • Արդյո՞ք պետք է ես ընդունեմ տարբեր դեղեր
  • Արդյո՞ք լինեմ ֆիզիկապես ավելի ակտիվ
  • Ի՞նչ տեսակի ֆիզիկական ակտիվությամբ կարող եմ զբաղվել
  • Ի՞նչ կարող եմ ուտել
  • Արդյո՞ք պետք է խոսեմ սննդաբանի հետ սննդակարգի պլանավորման հարցում
  • Պե՞տք է ես ընդունեմ ԱՓՖ (ACE) ինհիբիտորներ կամ ԱՌԲ-եր (ARB)՝ երիկամներիս համար
  • Որքա՞ն հաճախ պետք է ստուգեմ երիկամներս

ԱՓՖ ինհիբիտորները (Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի ինհիբիտորներ) և ԱՌԲ-երը (Անգիոտենզին II ռեցեպտորների բլոկատորներ) դեղամիջոցներ են, որոնք կիրառվում են արյան ճնշումը նվազեցնելու և/կամ քրոնիկ երիկամային հիվանդության (ՔԵՀ) դեպքում երիկամների ֆունկցիայի աստիճանական անկումը դանդաղեցնելու համար։10,11

Ձեր հիասքանչ երիկամները

Երիկամները բարդ և բացառիկ օրգաններ են, որոնք կատարում են բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ մեզ առողջ պահելու համար։ Իմացեք ավելին ձեր երիկամների աշխատանքի մասին Երիկամի Համաշխարհային օրվա կայքից։.

Երիկամների պատմություններ

Սովորեք ամբողջ աշխարհի մարդկանցից, ովքեր ունեցել են երիկամային հիվանդություն, Երիկամի համաշխարհային օրվա բլոգում .




ՓԱՍՏԵՐ, ՈՐՈՆՔ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՉԳԻՏԵՔ ԵՐԻԿԱՄԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Results

Աշխարհում ավելի քան 850 միլիոն մարդ ունի երիկամային հիվանդության որևէ ձև12

Results

Շաքարային դիաբետը և արյան բարձր ճնշումը երիկամների հիվանդության երկու հիմնական պատճառներն են13

Results

Երիկամային հիվանդությունը հաճախ չունի ախտանիշներ մինչ ուշ փուլեր հասնելը, ուստի անցեք ստուգումներ14

Results

Վաղ բուժումը կարող է դանդաղեցնել երիկամային հիվանդության ընթացքը3

Results

Դա նաև կարող է կանխարգելել այլ խնդիրներ, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը/ կաթվածը/, ինսուլտը կամ երիկամային անբավարարությունը 3,11

Results

Ունենալով երիկամային հիվանդություն դուք գտնվում եք ավելի մեծ ռիսկի խմբում զարգացնելու Կովիդ 19-ի կյանքին սպառնացող բարդությունները15




Հղումներ

  1. WebMD (2018) 850 Million People Worldwide Have Kidney Disease. Available at: https://www.webmd.com/kidney-stones/news/20180705/850-million-people-worldwide-have-kidney-disease. Accessed January 2021.
  2. National Kidney Foundation. Are you the 33%? Available at: https://www.kidney.org/newsletter/are-you-33-percent. Accessed January 2021.
  3. World Kidney Day. Chronic Kidney Disease: What is Chronic Kidney Disease? Available at https://www.worldkidneyday.org/about-kidney-health/#whatis. Accessed January 2021.
  4. Kidney Research UK (2018) Kidney health inequalities in the United Kingdom: Reflecting on the past, reducing in the future. Available at: https://kidneyresearchuk.org/wp-content/uploads/2019/02/Health_Inequalities_Report_Complete_FINAL_Web_20181017.pdf. Accessed January 2021.
  5. World Kidney Day. 8 Golden Rules. Available at: https://www.worldkidneyday.org/about-kidney-health/#takecare. Accessed January 2021.
  6. National Kidney Foundation (2014) Prediabetes? What does it mean for your kidneys?. Available at: https://www.kidney.org/news/kidneyCare/Summer10/PreDiabetes. Accessed January 2021.
  7. McClellan WM, et al (2009) Individuals with a family history of ESRD are a high-risk population for CKD: Implications for targeted surveillance and intervention activities, American Journal of Kidney Diseases, 53(3 S3), pp100-106.
  8. National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases (2016) Preventing chronic kidney disease. Available at: https://www.niddk.nih.gov/health-information/kidney-disease/chronic-kidney-disease-ckd/prevention. Accessed January 2021.
  9. National Kidney Foundation (2017) Tests to measure kidney function, damage and detect abnormalities. Available at: https://www.kidney.org/atoz/content/kidneytests. Accessed January 2021.
  10. Kidney Health Australia (2020) Chronic Kidney Disease (CKD) Management in Primary Care, 4th edition. Available at: https://kidney.org.au/uploads/resources/chronic-kidney-disease-management-in-primary-care-4th-edition-handbook.pdf. Accessed January 2021.
  11. Patient (2017) Chronic kidney disease. Available at: https://patient.info/kidney-urinary-tract/chronic-kidney-disease-leaflet. Accessed January 2021.
  12. Jager KJ, et al (2019) A single number for advocacy and communication—worldwide more than 850 million individuals have kidney diseases, Kidney International, 96(5), pp1048-1050.
  13. WebMD. Kidney Disease. Available at: https://www.webmd.com/a-to-z-guides/understanding-kidney-disease-basic-information#1. Accessed January 2021.
  14. NHS England (2019) Overview: Chronic kidney disease. Available at https://www.nhs.uk/conditions/kidney-disease/. Accessed January 2021.
  15. Centers for Disease Control and Prevention (2020) COVID-19 (Coronavirus): People with Certain Medical Conditions. Available at: https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/need-extra-precautions/people-with-medical-conditions.html#chronic-kidney-disease. Accessed January 2021.
  16. National Kidney Foundation (2014) 10 Signs You May Have Kidney Disease. Available at: https://www.kidney.org/news/ekidney/august14/10_Signs_You_May_Have_Kidney_Disease Accessed October 2021
  17. National Kidney Foundation (2021) Herbal Supplements and Kidney Disease. Available at: https://www.kidney.org/atoz/content/herbalsupp Accessed October 2021